Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի վերջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 10-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։
Ընթացիկ մրցաշրջանն անհաջող մեկնարկած «կարմիրները» միավոր կորցրին «Սեյնտ Ջեյմս Պարկում»։ Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացեց Ֆիլիպե Կոուտինյոն, իսկ պատասխան գոլը 36-րդ րոպեին խփեց Խոսելուն։
Այս հանդիպումից հետո մերսիսայդյան ակումբը 12 միավորով 7-րդ հորիզոնականում է։
Գոլեր․ Կոուտինյո՝ 29ր, Խոսելու՝ 36ր։