Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում, ուր «Նյուքասլը» Թայն և Ուիրի դերբիում ընդունել էր «Սանդերլենդին»։
Լարված և անզիջում պայքարում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։ Ջերմեյն Դեֆոյի գոլին դաշտի տերերից պատասխանեց Ալեքսանդր Միտրովիչը։
Այս հանդիպումից հետո երկու ակումբներն էլ կշարունակեն մնալ վտանգավոր գոտում։
Գոլեր․ Դեֆո՝ 44ր, Միտրովիչ՝ 83ր։