Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։
Խաղն անցավ «ազնվականների» նկատելի առավելությամբ, ովքեր 1-2 հաշվով հաղթանակ տարան։ Բոլոր 3 գոլերը գրանցվեցին խաղի վերջնամասում։ 76-րդ րոպեին 11 մետրանոցից հաշիվը բացեց Էդեն Ազարը։ Խոսելուն վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ Դեանդրե Եդլինի ինքնագոլի շնորհիվ «Չելսին» 3 միավոր վաստակեց այս խաղից։
Այս հանդիպումից հետո լոնդոնյան թիմը 100% արդյունավետությամբ կշարունակի մնալ առաջատարների թվում։
Գոլեր․ Ազար՝ 76ր (11մ), Խոսելու՝ 83ր, Եդլին՝ 87ր (ինքն․)։