Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի այսօրվա առաջին հանդիպումը տեղի ունեցավ «Սեյնտ Ջեյմս Պարկում», ուր տեղի «Նյուքասլը» ընդունել էր «Ստոկ Սիթիին»:
Խաղը ընդացավ հավասար պայքարում: Խաղի հաշիվը 67-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց հյուրերի իռլանդացի հարձակվող Ջոնաթան Ուոլթերսը: Ընդամենը 5 րոպե հետո Յոհան Կաբայեն հավասարեցրեց հաշիվը՝ 1:1, իսկ խաղավերջին Պապիս Սիսեն խփեց «կաչաղակների» հաղթական գնդակը:
Այս հաղթանակից հետո «Նյուքասլը» բարձրացավ 13-րդ հորիզոնական:
Գոլեր. Ուոլթերս՝ 67ր (11մ), Կաբայե՝ 72ր, Սիսե՝ 90ր