Մրցավար Դևիդ Կուտը նշանակվել է Ուեմբլիում կայանալիք Լիգայի գավաթի եզրափակիչ՝ «Նյուքասլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման գլխավոր մրցավար:
Փետրվարի 26-ին «Նյուքասլը» կմասնակցի իր առաջին գավաթի եզրափակիչին 1999 թվականից ի վեր։ Էդի Հաուի թիմը կհանդիպի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որի հետ նրանք ԱՊԼ-ի թոփ-4-ի հարևանությամբ են։
Երեքշաբթի օրը մրցավարական կորպուսը հայտարարեց, որ 40 ամյա Կուտը կսպասարկի «կաչաղակների» և «կարմիր սատանաների» մրցավարությունը, իսկ Նիկ Հոփթոնը և Թիմ Վուդը կօգնեն նրան։ Չորրորդ մրցավարը կլինի Սայմոն Հուպերը։
Նշենք, որ VAR համակարգը կկիրառվի Լիգայի գավաթի եզրափակչում, որը ղեկավարելու է Փիթեր Բենքսը Էդդի Սմարթի աջակցությամբ։
«Յունայթեդի» համար դա կլինի ներքին գավաթի առաջին եզրափակիչը 2018 թվականից ի վեր, երբ «սատանաները» զիջեցին Անգլիայի գավաթը «Չելսիին»:
Լիգայի գավաթի հաղթողը, բացի գավաթից, կստանա նաև հաջորդ մրցաշրջանի Կոնֆերենց լիգայի որակավորման ուղեգիր։