Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։
«Կաչաղակները» անակնկալ հաղթանակ տարան սեփական հարկի տակ։ Հանդիպման միակ և «Նյուքասլի» համար հաղթական գնդակը 65-րդ րոպեին խփեց շոտլանդացի կիսապաշտպան Մեթ Ռիչին։
Այս հաղթանակից հետո Ռաֆայել Բենիտեսի թիմը՝ վաստակած 28 միավորով բարձրացավ 13-րդ հորիզոնական։
Գոլեր․ Ռիչի՝ 65ր։