«Նյուքասլ Յունայթեդը» համաձայնության է եկել «Ռեալ Սոսյեդադի» հետ հարձակվող Ալեքսանդր Իսակի համար։ Ինչպես հայտնում է The Athletic-ը, «կաչաղակները» շվեդ հարձակվողի համար կվճարեն 75 միլիոն եվրո:
Այս վաճառքը կլինի նաև ամենաթանկը «Ռեալ Սոսյեդադի» պատմության մեջ։ Այժմ 22-ամյա հարձակվողը պետք է մեկնի Մեծ Բրիտանիա և բուժզննում անցնի «կաչաղակների» ճամբարում։
Հիշեցնենք, որ Իսակը նախկինում հանդես է եկել Գերմանիայում՝ «Դորտմունդի Բորուսիայում»: Նոր մրցաշրջանում շվեդն արդեն մեկ գոլ է խփել Լա Լիգայում կատալոնական «Բարսելոնային»։ Ընդհանուր առմամբ, Իսպանիայի առաջնությունում հարձակվողը երեք տարվա ընթացքում խփել է 33 գոլ։