«Նյուքասլ Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Մոնակոյի» հարձակվող Էմանյուել Ռիվերին գնելու մասին: Գործարքն արժեցել է 6 մլն ֆունտ:
24-ամյա ֆրանսիացին «Մոնակոյում» մասնակցել է 50 խաղի՝ դառնալով 17 գոլի հեղինակ: Նախկինում նա խաղացել է նաև «Սենտ-Էտիենում» և «Թուլուզում»:
Ռիվերն արդեն երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել «Նյուքասլի» հետ և դարձել է Ալան Պարդյուի թիմի հերթական ձեռքբերումը Այոս Պերեսից, Ջեք Քոլբեքից, Սիմ դե Յոնգից և Ռեմի Կաբելյայից հետո:
-Ես շատ ուրախ եմ «Նյուքասլ» տեղափոխվելու համար: Երբ առաջարկ եղավ, ես անմիջապես տվեցի իմ համաձայնությունը: Դա հեշտ որոշում էր, քանի որ «Նյուքասլը» մեծ ակումբ է: Ես միշտ երազել եմ խաղալ Պրեմիեր Լիգայում, և «Նյուքասլը» տվեց ինձ այդ հնարավորությունը,- ասել է Ռիվերը: