«Այաքսի» 25-ամյա կիսապաշտպան Սիմ դե Յոնգը կարիերան կշարունակի «Նյուքասլ Յունայթեդում»: Այս մասին հաղորդում է «կաչաղակների» պաշտոնական կայքը:
Երեքշաբթի օրը դե Յոնգը բուժզննում անցավ «Սեյնտ-Ջեյմս Պարկում» և վեց տարվա պայմանագիր ստորագրեց «Նյուքասլի» հետ: Տրանսֆերի ֆինանսական կողմի մասին ինֆորմացիա չի հաղորդվում:
Հետաքրքրական է, որ նախորդ մրցաշրջանում Ալան Պարդյուի թիմում վարձավճարով հանդես եկավ Սիմի հարազատ եղբայր Լյուկը:
-Մենք շատ ուրախ են, որ հաջողվեց գնել Սիմին: Նա մեզ կօգնի մրցակցի կիսադաշտում և մշտապես գոլային պահեր կստեղծի, ինչը մեզ պակասում էր նախոր մրցաշրջանում: Սա մեծ գործարք է մեր ակումբի հետ: Սիմը մեծ փորձով է միացել մեզ,- ասել է «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն: