«Նյուքասլ Յունայթեդն» իր դարպասապահ Թիմ Կրուլի տրանսֆերային արժեքը սահմանել է 20 մլն ֆունտ՝ հույս ունենալով այդպիսով նրան պահել «Սեյտ Ջեյմս Պարկում»:
Կրուլը «կաչաղակների» առաջին համարն է դարձել չորս տարի առաջ և արդեն հասցրել է մասնակցել Պրեմիեր Լիգայում «Նյուքասլի» 97 հանդիպման: 25-ամյա հոլանդացու ծառայություններով հետաքրքրվում են ոչ միայն անգլիական, այլ նաև եվրոպական մի շարք գրանդ ակումբներ:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, Կրուլը գտնվում է «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում, որի ղեկավարությունը Ջանլուիջի Բուֆոնին փոխարինող է փնտրում:
Այն ակումբը, որ կցանականա իր կազմում տեսնել Կրուլին, ստիպված է լինելու բաժանվել 20 մլն ֆունտից: