«Նյուքասլին» հաջողվեց 1 տարով վարձակալել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմիին:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, ֆրանսիացուն հատուկ չեն ընդգրկել հանգստյան օրերին կայացած «Շեֆիլդ Ուենսդեյի» դեմ Չեմպիոնշիփի խաղին: Արդեն այսօր «ՔՊՌ»-ն Ռեմիին կուղարկի իր նոր ակումբ, որպեսզի նա բուժզննում անցնի:
-Մենք նրա համար 8 մլն ֆունտ ենք վճարել, այդ պատճառով էլ, ով ցանկանում է վարձակալել նրան, պետք է 2 մլն վճարի: Դուք չեք սխալվի, նա կապահովի 15-20 գոլ հաջորդ մրցաշրջանում, եթե Պրեմիեր Լիգա տեղափոխվի: Իմ կարծիքով նա առաջնակարգ խաղացող է` Պրեմիեր Լիգայի մակարդակի ֆուտբոլիստ,-հայտնել է «ՔՊՌ»-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը:
Հավելենք, որ «ՔՊՌ»-ն հունվարին է ձեռք բերել Ռեմիին, և նա 6 գոլ է խփել 14 խաղում: Բացի Լոիկից, «Նյուքասլը» ցանկանում է ձեռք բերել Բաֆետիմբի Գոմիսին «Լիոնից» և Դարեն Բենթին «Աստոն Վիլլայից»: