«Նյուքասլը» քայլ է կատարել դեպի Սենթ Ջեյմս Պարկի վերակառուցում՝ գնելով իրենց մարզադաշտի հարևանությամբ գտնվող հողատարածքը:
Ներկայում Սենթ Ջեյմս Պարկն ունի 52300 հանդիսականի տեղ, սակայն «Նյուքասլի» հավակնոտ սեփականատերերը ծրագրում են զարգացնել ակումբը բոլոր ուղղություններով, ներառյալ մարզադաշտի ընդլայնումը:
Եվ հիմա, ըստ Daily Mail-ի, «կաչաղակները» 12 ամիս բանակցություններից հետո մեծ քայլ են կատարել այդ ուղղությամբ՝ հետ գնելով հարակից գույքը, որը ակումբի նախկին սեփականատեր Մայք Էշլին չորս տարի առաջ վաճառել է 9 միլիոն ֆունտով:
Քանի դեռ Սենթ Ջեյմս Պարկի վերակառուցումը չի ձևավորվել, «Նյուքասլը» տարածքը կօգտագործի որպես երկրպագուների գոտի: