Եվրոպա Լիգայի 1/16-րդ եզրափակչում «Նյուքասլ Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց ուկրաինական «Մետալիստին»:
Թիմերի առաջին հանդիպումը անարդյունավետ ստացվեց: «Սեյնտ Ջեյմս Պարկում» գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:
Հակամարտության հաղթողի անունը պարզ կդառնա պատասխան խաղում, որը տեղի կունենա փետրվարի 21-ին՝ Ուկրաինայի Խարկով քաղաքում: