«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ պատրաստվում են հունվարին նոր ֆուտբոլիստներ գնել:
«Կաչաղակների» մարզիչը անհանգստացած է վնասվածք ստացած ֆուտբոլիստներով: Շարքից դուրս է եկել Յոհան Կաբայեն: Մի քանի ֆուտբոլիստներ էլ կմեկնեն աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը:
-Մեզ այս ամենը անհանգստացնում է: Ակումբի ղեկավարությունը հասկանում է, թե ինչ վիճակում ենք մենք գտնվում և պատրաստվում է ակտիվորեն մասնակցել հունվարյան տրանսֆերային պատուհանին:
Ինձ համար հաճելի էր, որ երկար ժամանակ թիմում կադրային խնդիր չկար: Ես չէի անհանգստանում այդ հարցով: Մենք առաջ էլ ենք ունեցել անհաջող արդյունքներ, սակայն կարճ ժամանակում ամեն ինչ շտկել ենք: Հիմա վիճակն այլ է: Մենք ցավալի պարտություններ ենք կրում:
Այս շրջանում պետք է օգնել թիմին վերգտնել խաղը և վերադառնալ առաջվա մակարդակին,- ասել է Պարդյուն: Sky Sports