«Նյուքասլ Յունայթեդը» մրցաշրջանի ավարտից հետո կարող է հրաժեշտ տալ իր կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆային:
«Կաչաղակների» մարզչական շտաբը Հաթեմին ավելի շատ տեսնում էր որպես Յոհան Կաբայեին փոխարինող, ով հունվարին տեղափոխվեց ՊՍԺ: Սակայն Բեն Արֆան դեռևս իր խաղով չի տպավորել «Նյուքասլի» մարզիչներին:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, 27-ամյա ֆրանսիացին կարող է դառնալ այն ֆուտբոլիստներից, ովքեր ամռանը կհեռանան «Սեյնտ Ջեյմս Պարկից»: Սպասվում է, որ ակումբը կլքեն նաև Հաթեմի հայրենակիցներ Սիլվեն Մարվոն և Գաբրիել Օբերտանը: