«Նյուքասլը» պատրաստվում է իր դարպասապահ Նիկ Պոուպին նոր պայմանագիր առաջարկել բարելավված պայմաններով:
Պոուպը շատ վստահ մրցաշրջան է անցկացնում «Նյուքասլում» անցած ամառ «Բերնլիից» տեղափոխվելուց հետո:
Չնայած վերջին շաբաթների ակնհայտ անկմանը, «կաչաղակները» շարունակում են մնալ Պրեմիեր լիգայի լավագույն պաշտպանությամբ թիմը, և Նիկը դրանում մեծ ներդրում ունի:
Այս մրցաշրջանի ավարտից հետո «Նյուքասլը» ցանկանում է պարգևատրել Պոուպին իր հիանալի խաղի համար՝ ավելացնելով 30 ամյա անգլիացու աշխատավարձը 60.000 ֆունտից մինչև 100.000 ֆունտ ստեռլինգ, և դա չի ներառում բոնուսներ: