Ստոկ Սիթիի հարձակվող Պիտեր Քրաուչը կորցրեց միանգամից երեք ատամ Նյուքասլի դեմ խաղում: 31-ամյա հարձակվողին ծանր վնասցածք հասցրեց հակառակորդ թիմի 30-ամյա ավագ Ֆաբրիսիո Կոլոչինին: Նյուքասլի խաղացողը, անհաջող անցում կատարելով, հարվածեց մրցակցի բերանին, որի հետևանքով Կրաուչը կոտրեց երեք ատամ:
Ինչպես տեղեկացնում է բրիտանական Daily Mail պարբերականը, Քրաուչը ցանկանում էր շարունակել խաղը, սակայն տեսնելով ատամները բժշկի ձեռքին` գրեթե ուշաթափվել է:
-Չեմ կարծում, որ այս դրվագում դիտավորյալ կոպտություն կար,-նշել է Ստոկ Սիթիի խաղացող Թոնի Պյուլիսը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ի գիշերը կայացած խաղում Ստոկը հաղթեց 2:1 հաշվով և վաստակեց երեք միավոր: