«Նոթինգհեմ Ֆորեստը» բանակցություններ է վարում «Արսենալի» հետ դարպասապահ Մաթ Թուրներին ձեռք բերելու համար:
«Ֆորեստն» այս ամառ ցանկանում է ձեռք բերել միանգամից երկու դարպասապահի, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդից» Դին Հենդերսոնի և «ՊՍԺ»-ից Կեյլոր Նավասի վարձակալական ժամկետն ավարտվել է:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «անտառապահները» արդեն բանակցություններ են վարում «զինագործների» հետ Թուրներին ձեռք բելեու համար, ով 2022 թվականին ակումբին միանալուց հետո ընդամենը յոթ հանդիպում է անցկացրել «Արսենալի» կազմում:
29 ամյա ամերիկացու բոլոր յոթ հանդիպումները «Արսենալի» կազմում եղել են Եվրոպա լիգայում կամ Անգլիայի գավաթում, ուստի նա դեռ Պրեմիեր լիգայում մասնակցության փորձ չունի:
Հատկանշական է, որ «զինագործները» դիտարկում են «Բրենտֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայային գնելու տարբերակը։
Ինչ վերաբերում է վերոհիշյալ Հենդերսոնին, ապա նա կարող է դառնալ «Ֆորեստի» ձեռք բերած երկրորդ դարպասապահը։ «Անտառապահները» ցանկանում են նորից վարձակալել Դինին, բայց հետագա գնման հնարավորությամբ: