«Նոթինգհեմ Ֆորեստը» դիմել է «Սևիլիայի» և «Մարսելի» նախկին մարզիչ Խորխե Սամպաոլիին:
Վերջերս «անտառայինների» սեփականատեր Էվանգելոս Մարինակիսը հրապարակայնորեն իր աջակցությունն հայտնեց «Ֆորեստի» ներկայիս մարզիչ Սթիվ Կուպերին, սակայն զգուշացրել է, որ արդյունքներն ու խաղը պետք է արագ կերպով բարելավվեն:
«Ֆորեստը» դեռ կարող է հրաժեշտ տալ Կուպերին՝ չսպասելով մրցաշրջանի ավարտին, հայտնում է Daily Mail-ը, իսկ City Ground ակումբն արդեն միջնորդների միջոցով պայմանագիր է կնքել Սամպաոլիի հետ։
63 ամյա չիլիացին, ում ծառայություններով հետաքրքրվում է նաև բրազիլական «Ֆլամենգոն», աշխատանքից դուրս է եկել անցյալ ամսից, երբ «Սևիլիան» երկրորդ անգամ հեռացրեց նրան։
Ենթադրվում է, որ «Ֆորեստը» Սամպաոլիին դիտարկում է որպես երկարաժամկետ մարզիչ։