«Նոթինգհեմ Ֆորեստը» վախենում է Պրեմիեր լիգայի այլ ակումբների կողմից իրենց գլխավոր մարզիչ Սթիվ Կուպերի նկատմամբ հետաքրքրությունից:
Անցած մրցաշրջանում «Ֆորեստը» վերադարձավ Պրեմիեր լիգա, և Կուպերը ավելի շատ նոր խաղացողներ ձեռք բերեց, քան «Չելսիի» մարզիչ Գրեհեմ Փոթերը:
Ի տարբերություն իր գործընկերոջ՝ Սթիվն ավելի լավ արդյունքներ է ցույց տալիս։ «Անտառայինները» բավականին գրավիչ ֆուտբոլ են խաղում և որոշակի հեռավորություն են պահպանում անկման գոտուց:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը իր բացառիկ ռեպորտաժում, «Ֆորեստը» իսկական պայքար է մղում 43 ամյա ուելսցուն պահելու համար, ով վաստակել է երկրի լավագույն երիտասարդ մարզիչներից մեկի համբավը։
«Տոտտենհեմը», «Չելսին», «Վեստ Հեմը», «Սաութհեմպտոնը», «Լիդսը» և «Բրայթոնը» կարող են փոխել իրենց մարզիչներին հաջորդ մրցաշրջանում, և առնվազն երկու ակումբ արդեն լրջորեն մտածում են Կուպերին հրավիրելու մասին:
Բացի այդ, այս մրցաշրջանի սկզբին Կուպերը նոր պայմանագիր է կնքել «անտառայինների» հետ՝ հաշվարկված մինչև 2025 թվականը։