Ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Նորվիչ Սիթիին»:
Առաջին խաղակեսը շատ հանգիստ անցավ: Երկու թիմերն էլ հաշիվը բացելու հնարավորություններ ունեին:
Երկրորդ խաղակեսի 60-րդ րոպեին Խավիեր Գարիդոյի փոխանցումից հետո «մանկունյանցիների» դարպասը գրավեց Էնթոնի Պիլկինգթոնը՝ 1:0: Գոլից հետո «Նորվիչը» վերահսկում էր գնդակը, իսկ խաղավարտին «Յունայթեդը» անընդհատ գրոհում էր, սակայն ապարդյուն:
Վերջին րոպեին էլ խաղը փրկելու լավ հնարավորություն ուներ Մայքլ Կարրիկը, սակայն հաջող գործեց Ջոն Ռուդին:
Գոլ. Էնթոնի Պիլկինգթոն՝ 60ր