Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Տոտտենհեմը» հյուրընկալվեց «Նորվիչ Սիթիին»:
Վիլաշ-Բաշի սաները անհաջող խաղ անցկացրին և միայն խաղի վերջնամասում կարողացան խուսափել պարտությունից: 32-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Ուեսլի Հուլահանը՝ 1:0: Քրիս Հյութոնի սաները առաջին խաղակեսում բոլոր ցուցանիշներով գերազանցում էին «Տոտտենհեմին»: Լոնդոնցիները երկրորդ խաղակեսում սկսեցին շտկել խաղը և 80-րդ րոպեին կարողացան հավասարեցնել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Գարեթ Բեյլը՝ 1:1: Սակայն ավելին անել նրանց չհաջողվեց: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
Գոլեր. Հուլահան՝ 32ր, Բեյլ՝ 80ր