Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Նորվիչ Սիթիին»:
Մրցաշարային աղյուսակը գլավորող «կարմիրները» տարան իրենց 11-րդ անընդմեջ հաղթանակը: Բրենդան Ռոջերսի սաներից դուբլի հեղինակ դարձավ Ռահիմ Ստերլինգը, մեկ անգամ էլ աչքի ընկավ ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Լուիս Սուարեսը:
«Լիվերպուլը» հաղթեց 2:3 հաշվով և էլ ավելի մոտեցավ այդքան բաղձալի չեմպիոնական տիտղոսին:
Գոլեր. Ստերլինգ՝ 4ր, 62ր, Սուարես՝ 11ր, Հուպեր՝ 54ր, Սնոդգրաս՝ 77ր: