«Նորվիչ Սիթին» կատարեց իր առաջին ձմեռային ձեռքբերումը: Ակումբը մինչև մայիսի 6-ը վարձակալեց «Սպորտինգ Կանզաս-Սիթիի» և Սիերա Լիոնեյի հարձակվող Կեյ Կամարային:
Գործարքը պաշտոնապես կհաստատվի միայն 28-ամյա ֆուտբոլիստի էմիգրացիոն թույլտվություն ստանալուց հետո:
Կամարան «Կանզաս-Սիթիում» մասնակցել է 98 խաղի և դարձել 31 գոլի հեղինակ:
Ավելացնենք, որ «Նորվիչը» չի պատրաստվում բավարարվել այս ձեռքբերումով: Ակումբը բանակցություններ է վարում «Սելթիկի» հետ՝ Հարի Հուպերի և «Լիդսի» հետ՝ Լուչիանո Բեկիոի համար: