Մոսկվայի «Լոկոմոտիվն» իր հարձակվող Դամե Ն’Դոյեի համար «Նորվիչից» պահանջում է 10 մլն ֆունտ: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:
«Նորվիչի» գլխավոր մարզիչ Քրիս Հյութոնը մրցաշրջանի մեկնարկից առաջ ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը և այդ նպատակով ուշադրություն է դարձրել 28-ամյա Ն’Դոյեի վրա, ով կարող է համագործակցել «Նորվիչի» նորեկ Ռիկի վան Վոլֆսվինկելի հետ:
Աղբյուրի տեղեկության համաձայն, «Նորվիչի» առաջին առաջարկությունը, որը 6 մլն ֆունտ է կազմել, մերժվել է ռուսական ակումբի կողմից: Այժմ «Քերոու Ռոադի» ակումբը պատրաստ է «Լոկոմոտիվին» ավելի ձեռնտու առաջարկ ներկայացնել: