Համաձայն The Sun-ի , «Նորվիչը» մերժել է «Չելսիի» 5 մլն ֆունտ առաջարկը դարպասապահ Ջոն Ռադիին գնելու համար:
«Կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում էր Ռադիին հրավիրել «Սթեմֆորդ Բրիջ», որպեսզի Ջոնը դառնար Պետեր Չեխին արժանի փոխարինող հաջորդ մրցաշրջանում:
Սակայն «Նորվիչը» հրաժարվել է վաճառել 26-ամյա դարպասապահին, ով անցած մրցաշրջանի մի մասը բաց էր թողել վնասվածքի պատճառով: Միաժամանակ «Նորվիչում» չեն բացառում Ռադիի վաճառքը և պատրաստ են ավելի լավ առաջարկներ լսել: