«Ռեալի» կիսապաշտպան Նուրի Շահինը կարծում է, որ «Լիվերպուլում» անհաջող հանդես գալու մեջ մեղավոր է գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:
Ընթացիկ մրցաշրջանի սկսվելուց առաջ Շահինը վարձավճարով տեղափոխվեց «Լիվերպուլ»: Սկզբնական շրջանում նա հաճելի տպավորություն էր թողնում իր խաղով: Սակայն այնուհետև նա սկսեց ավելի ու ավելի հազվադեպ հայտնվել մեկնարկային կազմում: Իսկ հետո արդեն վարձավճարով տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»:
-Ձախողեցի «Լիվերպուլում»: Բրենդան Ռոջերսը ցանկանում էր, որպեսզի ես խաղայի 11 համարի դիրքում, սակայն ես երբեք չեմ խաղացել որպես հարձակվող: Հարցրել եմ նրան, թե ինչու եմ խաղում հենց այնտեղ, քանի որ դա իմ դիրքը չէ: Նա երբեք չէր պատասխանում:
Այնուամենայնիվ, չեմ զղջում այնտեղ անցկացրած ժամանակիս համար: Խաղալ «Լիվերպուլի» մարզաշապիկով «Էնֆիլդում» զարմանահրաշ բան է: Հնարավոր է, որ եթե չտեղափոխվեի այնտեղ, չէի կարողանա վերադառնալ «Բորուսիա»: Այնպես որ ես երջանիկ եմ: Ես հեռացել եմ Բրենդան Ռոջերսից, և փառք Աստծո,- հայտնել է Շահինը: AS