«Շեֆիլդ Յունայթեդը» պաշտոնապես հաստատել է իր գլխավոր մարզիչ Փոլ Հեքինգբոտոմի պաշտոնանկությունը և նրա փոխարեն Քրիս Ուայլդերի նշանակումը:
Հեքինգբոթոմի օրոք «Շեֆիլդ Յունայթեդը» պարտվել է Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի 14 հանդիպումներից 11-ում, որոնցից մեկը «Բերնլիից» կրած 5:0 հաշվով պարտությունն է:
Նշենք, որ սա առաջին մարզչական հեռացումն է Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանում։
46 ամյա Հեքինգբոթոմի պաշտոնը, ով 2021 թվականի նոյեմբերից մշտական հիմունքներով մարզում էր «շեղբերին», անմիջապես զբաղեցրեց 56 ամյա Ուայլդերը, ում պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։
2016-ից 2021 թվականների ընթացքում Ուայլդերը մարզել է «Շեֆիլդ Յունայթեդը»՝ ակումբը Առաջին լիգայից հասցնելով Պրեմիեր լիգա։
Ուայլդերը ընդունում է մարզչական ղեկը այն ժամանակ, երբ ակումբը գտնվում է Պրեմիեր լիգայի վերջին տեղում, իսկ Քրիսի նորամուտը նախատեսված է չորեքշաբթի օրը «Լիվերպուլի» դեմ տնային խաղում:
«Քրիսն այս պահին մոլորակի լավագույն տղան է, ով կգլխավորի ակումբը: Քրիսը շատ լավատես է մրցաշրջանը փրկելու հարցում: Նա համարում է, որ դա շատ բարդ գործ է, բայց դեռ հնարավոր», – ասել է «Շեֆիլդ Յունայթեդի» սեփականատեր արքայազն Աբդուլլահը։