«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Շինջի Կագավան խոստովանել է, որ այդքան էլ գոհ չէ իր խաղից և հուսով է կբարելավի այն:
Կագավան, ով 17 մլն ֆունտով տեղափոխվեց «Օլդ Տրաֆորդ», այդպես էլ չի կարողանում ցուցադրել այն խաղը, որով աչքի էր ընկել Դորտմունդի «Բորուսիայում»:
Բացի այդ, ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ճապոնացին վնասվածքի պատճառով բաց է թողել երկու ամիս:
-Ես համոզված եմ, որ ավելի լավ կարող եմ խաղալ: Անկեղծ, ես գոհ չեմ իմ խաղից:
Ցավոք ինձ խանգառեց վնասվածքը: Սակայն ես պետք է շարունակեմ խաղալ: Իմ ներդրումը թիմի հաջողության մեջ պետք է ավելի մեծ լինի,- ասել է Կագավան: Daily Mirror