«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Շինջի Կագավան վնասվածքի պատճառով ևս մեկ ամիս դաշտ դուրս չի գա: Այս վնասվածքը Կագավան ստացել է հոկտեմբերի 23-ին «Օլդ Թրաֆորդում»: Սակայն 23-ամյա ճապոնացու ապաքինումը ձգձգվում է և «Յունայթեդը» ստիպված է սպասել ևս չորս շաբաթ:
-Կագավայի ապաքինումը դանդաղ է ընթանում: Նա դեռևս պատրաստ չէ մարզումներին մասնակցելու: Կարծում եմ անհրաժեշտ կլինի ևս չորս շաբաթ,- ասել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը:
Ավելացնենք, որ Կագավան «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է ընդամենը ութ խաղի: