«Նյուքասլի» հարձակվող Շոլա Ամեոբին չի մեկնելու աֆրիկյան ազգերի գավաթին: Այս մասին հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն:
Անցած շաբաթ Ամեոբին հրավիրվել էր Նիգերիայի ազգային հավաքական` մասնակցելու հունվարյան առաջնությանը: Սակայն ֆուտբոլիստը չի մեկնելու Աֆրիկա անհայտ պատճառներով: Նույնիսկ Ալան Պարդյուն չի մեկնաբանել:
-Շոլան չի գնալու: Նրա ազգային հավաքականի մարզիչը գիտի պատճառները, որոնք ես իմ հերթին ձեզ չեմ հայտնի,- ասել է Պարդյուն:
Ավելացնենք, որ 31-ամյա հարձակվողն այս մրցաշրջանում ընդամենը 1 գնդակ է խփել: