«Մանչեսթեր Յունայթեդի» ձախ պաշտպան Լյուկ Շոուն մկանային վնասվածքի պատճառով երեք ամիս ընդմիջումից հետո վերադարձել է մարզումներին:
28 ամյա Շոուն այս մրցաշրջանում կարողացել է մասնակցել ընդամենը երկու հանդիպման՝ արժանանալով Տիրել Մալասիայի ճակատագրին, նա համալրեց «Յունայթեդի» վնասվածք ստացած ֆուտբոլիստների շարքերը։
Բայց եթե Մալասիան շարունակում է ապաքինվել ծնկի վնասվածքից, ապա Շոուն արդեն սկսել է մարզումները ընդհանուր խմբի հետ, հայտնում է BBC-ն։
Այսպիսով, եթե բարդություններ չառաջանան, 28 ամյա անգլիացին կարող է վերադառնալ ֆուտբոլային խաղադաշտ հաջորդ կիրակի «Էվերթոնի» դեմ արտագնա խաղում։
Ավելացնենք, որ Շոուի ու Մալասիայի բացակայության պայմաններում «Յունայթեդում» ձախ պաշտպանի դիրքում հասցրել են խաղալ Սերխիո Ռեգիլիոնը, Դիեգո Դալոտը, Վիկտոր Լինդելոֆը և անգամ Սոֆյան Ամրաբատը։