«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մարզչական աշխատանք է առաջարկել Անդրեյ Շևչենկոյին: Ինչպես հայտնում է Daily Mail պարբերականը, նախկին ֆուտբոլսիտը դեռ պատասխան չի տվել:
Հիշեցնենք, որ Շևչենկոն վերջերս է ավարտել ֆուտբոլային կարիերան և այժմ փորձում է մարզչական լիցենզիա ստանալ: Դրա համար էլ այս պահին ուկրաինացի ֆուտբոլիստը բավականին ժամանակ է անցկացնում «ազնվականների» մարզչական բազայում: