Լիգայի գավաթի քառորդ եզրափակչում «Չելսին» հանդիպելու է «Լիդսին»: Ոստիկանությունն այդ առիթով նախազգուշացրել է երկու ակումբների ֆուտբոլիստներին, մարզիչներին և երկրպագուներին դրսևորել պատշաճ վարքագիծ:
Այսօր կայանալիք խաղը ենթադրվում է կանցնի պատերազմական մթնոլորտում, քանի որ երկու գլխավոր մարզիչների հարաբերությունները լարված են: Հենց այդ պատճառով ոստիկանությունը տարածել է պաշտոնական հայտարարություն, ըստ որի կողմերին խնդրում է լինել զուսպ:
-Խնդրում ենք մարզիչներին զգուշացնել իրենց խաղացողներին, որպեսզի չբարկացնեն մրցակից թիմի երկրպագուներին: Ուզում ենք, որ այսօր ուշադրության կենտրոնում լինի հանդիպումը, ոչ թե անկարգություններն ու բռնությունները:
Ուզում ենք, որ երկրպագուները հաճույք ստանան խաղից, և դրա համար էլ խնդրում ենք նաև երկրպագուներին կառավարել իրենց զգացմունքները,- ասվում է հայտարարության մեջ: