«Տոտտենհեմի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը հերքել է «Մենակո» տեղափոխվելու մասին լուրերը:
Բավական դժվար, սակայն Լյորիսը կարողացավ դառնալ «Տոտտենհեմի» առաջին համարը: Չնայած հայրենիք վերադառնալու մասին լուրերին, Ուգոն իր ապագան կապում է լոնդոնյան ակումբի հետ:
-«Մոնակոյի» վերածնունդը լավ է Լիգա 1-ի և հենց այդ ակումբի համար, որովհետև «ՊՍԺ»-ին մրցակից է պետք:
Սակայն ես եկել եմ այստեղ, որպեսզի ինչ-ոչ բանի հասնեմ անձնական և սպորտային մակարդակում: Դրա համար ես չեմ պատրաստվում այդքան շուտ վերադառնալ,- Լյորիսի խոսքերն է մեջբերում Le10sport-ը: