«Տոտտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը վնասվածքի պատճառով վերադարձել է Ֆրանսիայից։
35-ամյա Լյորիսը անցած շաբաթ օրը «Տոտտենհեմի»՝ Պրեմիեր լիգայի 6-2 հաշվով հաղթանակը «Լեսթերի» դեմ ամբողջությամբ խաղաց, սակայն այդ ընթացքում վնասեց ազդրը:
Այժմ Ուգոն չի օգնի իր թիմին Ազգերի լիգայի Ավստրիայի և Դանիայի դեմ հանդիպումներում։ Ֆրանսիացի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն արդեն վետերանին փոխարինելու է հրավիրել «Նանտի» խաղացող Ալբան Լաֆոնտին։
Evening Standard-ն ընդգծում է, որ Լյորիսի վնասվածքի լրջությունը դեռ պարզ չէ, սակայն Ուգոյի մասնակցությունը հոկտեմբերի 1-ին «Արսենալի» դեմ դերբիին այժմ հարցականի տակ է։
Հավելենք, որ սա «շպորների» երկրորդ կորուստն է այս միջազգային ընդմիջում։ Ավելի վաղ պաշտպան Բեն Դեյվիսը, ով անհանգստացած էր ծնկի համար, ստիպված էր հրաժարվել Ուելսի հավաքական մեկնելուց։