«Տոտտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը հայտնել է, որ այժմ իր հետ ամեն ինչ կարգին է:
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ՝ «Էվերթոնի» դեմ խաղում Լյորիսը գլխին հարված ստացավ և մի քանի րոպե բժիշկները նրան համոզում էին, որպեսզի լքի դաշտը, սակայն Ուգոն շարունակեց խաղը:
«Տոտտենհեմի» վերջին երկու խաղերում՝ Եվրոպա Լիգայում «Շերիֆի» դեմ և Պրեմիեր Լիգայում «Նյուքասլի» դեմ, լոնդոնցիների դարպասը պաշտպանեց Բրեդ Ֆրիդելը:
-Ես ինձ լավ եմ զգում: Այո, այդ պահին ես մի քանի վայրկյանով կորցրել էի գիտակցությունս, սակայն այժմ ամեն ինչ կարգին է,- Լյորիսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: