«Սուոնսի Սիթիի» կիսապաշտպան Ուեյն Ռաուտլեջը չորս տարով երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը կլրանար հաջորդ մրցաշրջանի ավարտին:
Նոր պայմանագրով անգլիացի կիսապաշտպանը ուելսյան ակումբում կմնա մինչև 2016թ-ը:
28-ամյա Ռաուտլեջը «Սուոնսիում» է 2011թ-ից: Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 29 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ, որից 5-ը՝ Պրեմիեր Լիգայում: