«Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին հետաքրքրված է «Սաութհեմպտոնի» մարզչի թափուր պաշտոնով։
«Սաութհեմպտոնը» վերջերս հայտարարեց Նաթան Ջոնսից բաժանվելու մասին, ով ակումբում գոյատևեց ընդամենը երեք ամիս՝ պարտվելով իր 14 հանդիպումներից իննում։
«Սրբերը» ներկայումս գտնվում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում, սակայն talkSPORT-ն ասում է, որ 37 ամյա Ռունին կընդունի մարտահրավերը:
Անցյալ տարվանից Ուեյնը մարզում է MLS-ի «Դի Սի Յունայթեդ» ակումբը, որտեղ մինչ այժմ կարողացել է ընդամենը երկու հաղթանակ տանել, իսկ մինչ այդ Չեմպիոնշիփում աշխատել է «Դերբիի» հետ։
Մինչդեռ, ըստ The Guardian-ի, «Սաութհեմպտոնն» արդեն բանակցություններ է վարում «Լիդսի» նախկին գլխավոր մարզիչ Ջեսսի Մարշի հետ։