«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հնարավոր է պատժվի ՈՒԵՖԱ-ի կողմից: Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» հետ պատասխան խաղից հետո մարզիչը չէր ներկայացել մամլո ասուլիսին:
Հիշեցնենք, որ այդ խաղն ավարտվեց «Յունայթեդի» պարտությամբ 1:2 հաշվով, և թիմը դուրս մնաց հետագա պայքարից: Երկրորդ խաղակեսին մրցավար Ջյունեյտ Չակիրը դաշտից հեռացրեց «մանկունյանցիների» վինգեր Նանիին: Սա ազդեց խաղի ելքի վրա:
Այդ ժամանակ Սէր Ալեքսն ահավոր տրամադրության մեջ էր և հրաժարվեց ներկայանալ լրագրողներին: Նրա փոխարեն ասուլիսին եկավ օգնական Մայք Ֆելանը: Արդեն վաղը ՈՒԵՖԱ-ն կորոշի՝ պատժվում է մասնագետը, թե ոչ:
-Դա կարող է լինել զգուշացում, տուգանք կամ որակազրկում: Պետք է սպասենք, իսկ այնտեղ կտեսնենք,- հայտնել է ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը The Guardian պարբերականին:
Ավելացնենք, որ աղբյուրի փոխանցմամբ եվրոգավաթներում լավ պահվածքի շնորհիվ Սէր Ալեքսը հավանաբար կխուսափի որակազրկումից, որն այսպիսի դեպքերում կարող է լինել մեկ խաղով: