Այսօր տեղի ունեցավ Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրից հետաձգված «Ուիգան Ատլետիկ» – «Սուոնսի Սիթի» հանդիպումը:
Վտանգավոր գոտում գտնվող «Ուիգանը» առաջին խաղակեսի վերջին րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Ռոջեր Էսպինոզան:
Երկրորդ խաղակեսի սկզբում «կարապները» երկու անգամ հավասարեցրին հաշիվը և կարողացան առաջ անցնել: Ուելցիներից աչքի ընկան Անխել Ռանխելը, Իտայ Շեխտերը, իսկ հաղթական գնդակը խփեց Դուայթ Տինդալլին:
«Սուոնսին» հաղթեց 2:3 հաշվով և վաստակած միավորների քանակը հասցրեց 46-ի:
Գոլեր. Էսպինոզա՝ 45ր, Ռանխել՝ 50ր, Մակարտի՝ 53ր, Շեխտեր՝ 59ր, Տինդալլի՝ 76ր