«Ուիգան Ատլետիկը» համաձայնեցրել է «Նորվիչի» հարձակվող Գրանտ Հոլթի տրանսֆերային արժեքը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
2011/2012 մրցաշրջանում, «Նորվիչի»` Պրեմիեր Լիգա վերադառնալուց հետո, Հոլթը խփել է 15 գոլ: Սակայն այս մրցաշրջանում Հոլթը ոչ միայն ընդամենն ութ անգամ աչքի ընկավ, այլև կորցրեց իր տեղը Քրիս Հյութոնի թիմի հիմնական կազմում:
Այժմ հայտնի է դարձել, որ «Ուիգանը» համաձայնեցրել է 32-ամյա անգլիացու փոխհատուցման չափը: «Նորվիչը» թույլ է տվել Լիգայի գավաթակիրներին անհատական պայմանագրի վերաբերյալ սկսել բանակցություններն անմիջապես Հոլթի հետ:
Լուրերի համաձայն, այս գործարքի նախաձեռնող հանդիսանում է «Ուիգանի» գլխավոր մարզիչ Օուեն Քոյլը, ով պատրաստվում է ակումբին հետ բերել Պրեմիեր Լիգա: Հոլթի հարուստ փորձը Չեմպիոնշիփում պետք է դրան նպաստի: