«Արսենալի» հարձակվող Չի Յունգ Պարկը կարող է օրացույցային տարվա մնացած հատվածն անցկացնել Չեմպիոնշիփում հանդես եկող «Ուիգանում»:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Անգլիայի գործող գավաթակիրն այս պահին հարձակվողի լուրջ խնդիր ունի, քանի որ վնասվածքներ ունեն Գրանտ Հոլթը և Մարկ-Անտուան Ֆորտյունեն:
«Արսենալը» Հարավային Կորեայի հավաքականի ֆուտբոլիստին գնել է 2011թ-ին, սակայն այդ պահից Պարկը մասնակցել է Պրեմիեր Լիգայի ընդամենը 6 հանդիպման: Ավելացնենք, որ Պարկը, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Սելտայում», հետաքրքրված է «Ուիգան» տեղափոխվելու տրաբերակով: