Չնայած կողմերի որոշակի տարածայնությանը, «Սուոնսիի» ավագ Էշլի Ուիլյամսը նոր՝ չորս տարվա պայմանագիր է ստորագրել իր ակումբի հետ:
Ուիլյամսի նախորդ պայմանագրի լրանալուն մեկ տարի էր մնացել, և շատ էր խոսվում հնարավոր տրանսֆերների մասին՝ հատկապես նշվում էր «Սանդերլենդի» անունը: Սակայն այսօր Էշլին վերջ է դրել բոլոր խոսակցություններին՝ նոր պայմանագիր ստորագրելով, որով «Լիբերթիում» կմնա մինչև 2018թ-ի ամառը:
-Ես շատ ուրախ եմ «Սուոնսիի» հետ նոր պայմանագիր ստորագրելու համար: Ես այստեղ ֆանտաստիկ հաջողություններ եմ ունեցել և ցանկանում եմ ակումբին օգնել նաև հետագայում,- «կարապների» պաշտոնական կայքին հայտնել է Ուիլյամսը: