Ինչպես պարզ է դառնում ESPN-ից, մոտակա ժամանակներում «Արսենալի» կիսապաշտպաններ Ջեկ Ուիլշերը, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը և Աարոն Ռամսին նոր պայմանագիր կստորագրեն ակումբի հետ:
Առաջ Վենգերը հայտնել էր, որ ավելի շատ կվստահի բրիտանացիներին, որոնք ոչնչով չեն զիջում լեգիոներներին:
Հաղորդվում է, որ «Արսենալը» իր ամենաերիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստ Ջեկ Ուիլշերին կառաջարկի շաբաթական 90 հզր ֆունտ աշխատավարձով պայմանագիր: Այդքան այժմ ստանում է միայն Լուկաս Պոդոլսկին:
Նույն աղբյուրի հաղորդմամբ Վենգերը ցանկանում է ձեռք բերել ևս երկու ֆուտբոլիստի: Նաև ֆրանսիացին հուսով է, որ կկարողանան թիմում պահել Թեո Ուոլկոտին: