«Արսենալի» կիսապաշտպաններ Ջեկ Ուիլշերը և Թեո Ուոլկոտը սպասվածից շուտ են վերադարձել մարզումներին:
Անցած շաբաթ Լաս-Վեգասյան հանգստի ժամանակ Ուիլշերին նկատել էին ծխախոտով: Սպասվում է, որ այդ արարքի համար նրան լուրջ խոսակցություն է սպասվում գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ:
Հինգշաբթի օրը «զինագործների» մարզումներին միացել է Ուոլկոտը, ով շարունակում է ապաքինվել ծնկի վնասվածքից, որը ստացել էր «Տոտտենհեմի» դեմ Անգլիայի գավաթի խաղում:
-Չեմ ստի, վերադառնալուց հետո առաջին օրը շատ ծանր էր: Սակայն տեսեք, թե ով է կրկին իր խաղակոշիկներով,- Instagram-ի միջոցով հաղորդել է Ուիլշերը՝ իր հաղորդագրությանը կցելով #WilshWillBeReady թեգերը («Ուիլշերը պատրաստ կլինի»).