Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր լավագույն քառյակում գտնվող «Ուոթֆորդին»։
Մինչ այս խաղը 100% արդյունավետություն ունեցող «Ուոթֆորդը» կրեց ընթացիկ մրցաշրջանում իր առաջին պարտությունը։ Առաջին խաղակեսում հյուրերը երկու անգամ գրավեցին Բեն Ֆոսթերի պաշտպանած դարպասը։ Գոլերի հեղինակ դարձան Ռոմելու Լուկակուն և Քրիս Սմոլինգը։ Դաշտի տերերից հաշիվը կրճատեց Անդրե Գրեյը։
Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը՝ վաստակած 9 միավորով բարձրացավ 8-րդ հորիզոնական։
Գոլեր․ Լուկակու՝ 35ր, Սմոլինգ՝ 38ր, Գրեյ՝ 65ր։