Անգլիայի գավաթի 1/32-րդ եզրափակչում Պրեմիեր Լիգան ներկայացնող «Էվերթոնը» հյուրընկալվեց «Չելթնհեմ Թաունին»: Դևիդ Մոյեսի թիմը վստահ խաղ անցկացրեց՝ հաղթելով 1:5 հաշվով: Մերսիսայդյան ակումբը անցավ հաջորդ փուլ, որտեղ կհանդիպի «Բոլթոն»-«Սանդերլենդ» զույգի հաղթողին:
Գոլեր. Ելավիչ՝ 12ր, Բեյնս՝ 21ր (11մ), Օսման՝ 49ր, Պենն՝ 51ր, Կոուլմեն՝ 58ր, Ֆելայնի՝ 89ր