Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում «Չելսին» Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ լոնդոնյան դերբիում ընդունեց «Ֆուլհեմին»: «Ազնվականները» չկարողացան կոտրել «Ֆուլհեմի» դիմադրությունը և խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0: Սա Բենիտեսի երկրորդ խաղն էր «Չելսիի» ղեկին և երկրորդ գոլազուրկ ոչ-ոքին: