Պրեմիեր Լիգայի առաջին տուրի նախավերջին խաղում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալեց առաջնության նորեկ «Հալլ Սիթիին»:
Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Օսկարը, իսկ 25-րդ րոպեին Ֆրենկ Լեմպարդը գեղեցիկ գոլով հաշիվը դարձրեց 2:0:
Երկրորդ խաղակեսում հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ և «Չելսին» հաղթանակով սկսեց մրցաշրջանը:
Գոլեր․ Օսկար՝ 13ր, Լեմպարդ՝ 25ր